News.am-ը գրում է․

Բունդեսթագը ափսքերթինգը՝ լուսանկարումը կամ տեսագրումը շրջազգեստի տակ, քրեական հանցագործություն է ճանաչել: Տվյալ հանցագործության համար տուգանք կամ մինչեւ երկու տարի ազատազրկում է սպառնում: Նույն պատիժը Բունդեսթագը սահմանել է նաեւ դեպքի վայրում լուսանկարելու եւ տեսագրելու համար, օրինակ՝ դժբախտ պատահարի վայրոմ: Նախկինում քրեական օրենսգիրքը նման նկարահանումից պաշտպանում էր միայն այն զոհերին, ով ողջ է մնացել, փոխանցում է DW-ն:

«Սահմանների այդպիսի խախտումներն անընդունելի են»,- հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Քրիստինա Լամբրեխտը:

«Լուսանկարելը կիսաշրջազգեստի տակ ինտիմ տարածքի անամոթ խախտում է»,- ասել է նա: Իսկ միջադեպերի զոհերի լուսանկարները, նրա խոսքով, խախտում են մարդկային պարկեշտությունը: «Մենք պետք է պաշտպանենք զոհվածների հարազատներին տառապանքից, որ իրենց զոհված ծնողների կամ երեխաների լուսանկարները տարածվելու են»,- նշել է Լամբրեխտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել