Կար ժամանակ, երբ նավը վթարի էր ենթարկվում, նավապետն ինքնասպան էր լինում, քանզի համարում էր, որ ամոթ է դրանից հետո ապրելը։ Այդպիսով նա պաշտպանում էր իր պատիվն ու սեփական արյամբ հատուցում դժբախտ պատահարի համար։ Նավապետները համարում էին, որ ամոթ է ապրել նավաբեկումից հետո։
Հաճախ են պետությունը համեմատում նավի, իսկ ղեկավարին՝ նավապետի հետ։
Մեր նավը կորոնավիրուսային համաճարակի պայմաններում վթարի է ենթարկվել։
Ամոթից գետինը մտնելու, լեզուները համապատասխան տեղ մտցնելու, մարդկանց աչքին չերևալու և հանրային ռեսուրսները մոբիլիզացնելու փոխարեն «թավշյա» իշխանություններն ավելի ագրեսիվ են իրենց պահում և շարունակում են պառակտել հանրությանը։
Տխրահռչակ առողջապահության նախարարը անամոթության խորհրդանիշ է դարձել։ Մարդ, ով հանուն շեֆի պատրաստ էր համաճարակային զոհասեղանին դնել սեփական երեխաներին։
Սա իր շեֆի հետ դարձել է տասնյակհազարավոր վարակվածների ու հարյուրավոր մահերի պատճառ, բայց շարունակում է լեզվին տալ ու ֆեյսբուքյան տիրույթներում դեգերել։
Թորոսյանի լկտիությունն ուղղակի անսահման է։ Սրանք արդեն, պատկերավոր ասած, մեռելի գլուխ են ուտում՝ առանց սեփական մեղքն ընդունելու։ Մինչդեռ ամոթի ու պատվի 0,1-տոկոսանոց զգացում ունենալու դեպքում պետք է ատրճանակը դնեին քունքերին ու ազատեին մեզ իրենցից։ Բայց դե ամոթն ու պատիվն ո՜ւր, սրանք ո՜ւր։