Գեղեցկությունը զոհեր է պահանջում. այս կարգախոսով մինչ օրս առաջնորդվում են որոշ կանայք, սակայն միջին դարերում այն բառացի իմաստ էր կրում: Ահա թե ինչպիսի զոհողությունների էին գնում կանայք հանուն գեղեցկության ու հասարակության ճնշման ազդեցության ներքո:

Քանի որ այդ տարիներին նորաձև էր համարվում արիստոկրատական արտաքինը, կիրառվում էին բոլոր միջոցները մաշկը սպիտակեցնելու համար: Օրինակ՝ սպիտակ կապարն օգտագործում էին որպես մաշկի գույնը բարելավող միջոց: Այն պատրաստում էին սնդիկի քլորիդից և սպիտակ կապարից, մարդու համար վտանգավոր այլ նյութերից: Կապարե դիմափոշին փակում էր մաշկի անհարթություններն ու թերությունները:

XVII դարում ոչ ոք չէր էլ կասկածում, որ նման միջոցը կարող է կաթված, ուղեղի ուռուցք և ներքին օրգանների աշխատանքի աստիճանական դադարում առաջացնել: Կապարը շարունակեց մնալ դիմափոշու բաղադրության մեջ ընդհուպ մինչև XX դարի սկիզբը: Կապարի աղն օգտագործվում էր նաև մազերի ներկի բաղադրության մեջ. ներկելու ընթացքում կանայք շնչում էին թունավոր մետաղի աղը:

XV դարում նորաձև դարձավ «ավազե ժամացույցի» նմանվող մարմինը՝ մեծ կուրծքը, բարակ իրանն ու լայն կոնքերը: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկան առաջին կորսետները: Կորսետներին ներկարում էին մետաղական կամ փայտյա սկավառակներ, որոնք սեղմում էին իրանը:

Արդյունքում կորսետը սեղմում էր ու իրար վրա էր բերում լյարդը, ստամոքսը, երիկամները, սեռական օրգանները, խաթարում էր արյան շրջանառությունը: Երիտասարդ կանայք տառապում էին ներքին օրգանների տարատեսակ հիվանդություններով՝ հաճախ դրանց հետևանքով նաև մահանալով:

Բելլադոննայից պատրաստված աչքի կաթիլները հայտնի կոսմետիկ միջոց էին համարվում XVIII-XIX դարերի Եվրպայում: Բելլադոննայի երկու կաթիլը լայնացնում էր բիբերը, աչքերին փայլ հաղորդում, դրանք ավելի արտահայտիչ դարձնում: Միաժամանակ այդ կաթիլները հալյուցինացիաներ էին առաջացնում, կուրություն, իսկ երկարատև օգտագործման դեպքում՝ նաև մահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել