Մնջոյանը մրցույթի բաթլ փուլում հանդես է եկել երգչուհի Էլլա Մոներիի հետ: Նրանք կատարել են Արետա Ֆրանկլինի Respect հանրահայտ ստեղծագործությունը: Ժյուրիի անդամները երգչուհիներին հոտնկայս են ծափահարել: Մաշայի մարզիչը՝ Քելլի Ռոուլանդը, բաթլի արդյունքում նախապատվությունը տվել է Մոներիին, իսկ Մաշա Մնջոյանին իր խումբ է հրավիրել ժյուրիի անդամներից Բոյ Ջորջը՝ նրան հնարավորություն տալով շարունակել մասնակցել մրցույթին: Մաշա Մնջոյանը ելույթի տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և գրել, որ չափազանց ուրախ է Էլլայի հետ զուգերգի համար: Նա շնորհակալություն է հայտնել Քելլի Ռոուլանդին իր մարզիչը լինելու համար և կրկնակի շնորհակալություն է հայտնել Բոյ Ջորջին, որն իրեն հնարավորություն է ընձեռել շարունակելու պայքարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել