Հենց նոր սոցհարցում էի նայում, լրագրողը մոտենում է անցորդներին ու հարցնում. «Ի՞նչ ակնկալիքներ ունեիք հեղափոխությունից, ու ի՞նչ փոխվեց ձեր կյանքում»:

Պատասխանները բացասական էին, բայց ուշադրությունս գրավեց մի կնոջ պատասխան:

Այդ կնոջ պատասխանը կարելի է համարել միջին վիճակագրական հիասթափված պողոսի պատասխան, ասում է.
«Ակնկալիքները շատ մեծ էին, այնքան էինք ուրախացել, որ նորածին թոռնիկիս համար դուխով մայկա առանք, հագցրինք, բայց բան չփոխվեց, ավելի վատացավ»:

Ուշադրություն... Դուխով մայկա, եթե նորածնին են հագցրել, ուրեմն տնով-տեղով հագած կլինեն․ այ սա է սրանց պատկերացումը:

Ու պատահական չէ, որ գերակշիռ մեծամասնության մոտ հեղափոխական գաղափարախոսության, ռեֆորմների, զարգացման ծրագրի և այլնի մասին պատկերացում չկա:

Կարևորը Հրագի երգի տակ պարելն էր, դուխով մայկա հագնելը, խորոված ուտելը, հու-հա, դըմփ, ցըմփ, սելֆի ու վերջ․ ահա և հեղափոխության իդեալոգիան:

Դրա համար էլ Նիկոլը ասում էր՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, պինցետով ու արաղով դեմը կառնենք, որովհետև հենց ինքը էն միակն է, ով իրականում ճանաչում է ժողովրդին այնպիսին, ինչպիսին որ կա:

Իսկ ես չեմ ճանաչել, որովհետև մտածում էի, թե երբվանի՞ց մեր արժանապատիվ, արարող ու ստեղծագործ, աշխատասեր ու մտածող ժողովուրդը վերածվեց անխելք պողոսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել