Նիկոլ Փաշինյանի կոճակ սեղմողներից Հովհաննիսյան Հովհաննեսին երկու օր էր պետք, որ Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի վերջին մասը մարսի ու սկսի հնարավորինս տափակ մտքեր հայտնել, իբր թե պատասխանում է, իբր թե արձագանքում է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ անխնա ձևով է քշում Նիկոլ Փաշինյանն իր կոճակ սեղմողներին: Երբ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր մարդուն ստիպում են կզել ու իր տեքստում մարդու անունն աղավաղել, դա նշանակում է, որ ասելիք չկա: Կա ԵՊՀ դասախոսի, «գիտնականի» ու «դաստիարակված մարդու», «սերունդ կրթող մարդու» պատվի և առաքելության վրա ոտքեր սրբելու փաստ: Այսինքն` մանդատ ու պարգևավճար լափելու հնարավորություն եք շպրտել դեմդ, հիմա թքի գիտական տիտղոսներիդ վրա ու էժան մտքեր դուրս տուր, որ ապացուցես մերն ես, մեզ հետ ես: Իհարկե, կարելի է նաև Հովհաննիսյանին Հովուլիկ անվանել, բայց իմաստ չկա իջնելու սրանց մակարդակին:

Ու սրանով չի ավարտվելու Հովհաննեսի ստորացումը: Օրինակ` որպես «համալսարանական»` նրան ստիպելու են, որ մեկ այլ «համալսարանական» կոճակ սեղմողի` Լուլուի հետ միասին ԵՊՀ-ում «հավատաքննչական հանձնաժողով» ստեղծեն ու մաղեն ԵՊՀ դասախոսներին: Որոշեն, թե ով պետք է շարունակի ԵՊՀ-ում աշխատել, ով` ոչ: Պարզեն, թե ԵՊՀ դասախոսներից ովքեր են հավատարիմ «հեղափոխության արժեքներին», ովքեր` ոչ: Պարզեն, թե ովքեր են Հովհաննեսի մակարդակի «գիտնականներ», որ պատրաստ են իջնել շրիշակի մակարդակի ու Հովհաննեսի շեֆի` Նիկոլի կոշիկները սրբել, ովքեր պատրաստ չեն ու պետք է հեռանան:

Այս այլանդակությունը կազմակերպելու համար Նիկոլ Փաշինյանն ավելի հարմար թեկնածու ուղղակի չունի: Այդպես եղել է ու լինելու է. ստորանալուց մինչև վերջ են ստորանում, մինչև հատակ իջնում են, մինչև քոքը պղծվում են: Իսկ վերջում, երբ գա հատուցման ժամանակը, սահմանադրական հեղաշրջման անմիջական մասնակիցը լինելու համար դատվելու և ժողովրդի փողերից լափած պարգևավճարները վերադարձնելու օրը, այս անգամ ոչ մեկ չի կարողանալու փրկել Հովհաննեսի կաշին: Նույնիսկ ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի նախկին վարիչը չի կարողանալու, որ Հովհաննեսին միշտ «ջրից չոր էր հանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել