Հիշո՞ւմ եք, թե ինչպես Ջորջ Օրուելն իր «1984» գրքում նկարագրել էր «ապագայի» կատարյալ պետությունը, երբ իշխանությունը ղեկավարում էր մարդկանց վախի, ստի և ատելության միջոցով:

Ոչ մի նմանություն չե՞ք տեսնում...

Տեսեք, իշխանությունը խոսում է թավիշի և հանդուրժողականության մասին և միևնույն ժամանակ անց է կացնում լայնածավալ բարոյահոգեբանական, ուժային, տեղեկատվական ռեպրեսիաներ ընդդիմության և այլախոհության դեմ։

Խոսվում է ժողովրդավարության և խոսքի ազատության մասին, միևնույն ժամանակ այլախոհության ցանկացած դրսևորում անմիջապես ճնշվում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ակնհայտ սպառնալիքներով և ստով։

Խոսվում է օրենքի գերակայությունից, միևնույն ժամանակ անընդհատ խախտում է օրենքը, օրինակ՝
քրեական գործերից նյութեր հրապարակելով, պիտակներ է դնում մարդկանց վրա, վախեցնում և կրկին սպառնում:
Խոսվում է արժանապատվության մասին, սակայն ամեն օր զրկում է մարդկանց արժանապատիվ կյանք ունենալու իրավունքից։

Ես կարող եմ շարունակել երկար թվարկել այդ ցանկը, բայց ես մի բան չեմ հասկանում․ մի՞թե իսկապես իշխանությունները չեն հասկանում, որ, քաղաքացիների մի խմբի մոտ ատելություն խթանելով քաղաքացիների մեկ այլ խմբի նկատմամբ, իրենք իրենց համար են թակարդ լարում: Այն ատելությունը, որն արդեն երկու տարի
սերմանում է իշխանությունը, հենց իրեն էլ կլափի վաղ թե ուշ:

Հ․Գ․ Ի դեպ, մոտ օրերս կխոսենք «հպարտ քաղաքացի» մանիպուլյատիվ հայեցակարգի մասին (որն իրականում ընդհանրապես կապ չունի ո՛չ քաղաքացու, ո՛չ հպարտության հետ), որն իշխանությունները փորձում են ներդնել մարդկանց ուղեղներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել