Միքայել Մինասյանի «Ստի վերջը» տեսաշարի վերջին մասն իբր ստվերելու համար Նիկոլ Փաշինյանի քարոզչական բրիգադը ինչ քայլի ասես որ չդիմեց: Էլ «հայհոյեք ինձ, բայց չնայեք» խեղկատակության բեմադրում, էլ ֆեյքային գրոհներ, էլ բանգլադեշցիների ջղային սմայլիկներ, էլ հոգեխանգարմունքի հասած պատգամավորներ: Միևնույնն է, ոչինչ չի օգնում. Մինասյանի սերիաներից յուրաքանչյուրի դիտումները գումարային կես միլիոնն անցնում են ու անընդհատ աճում: Այսօր էլ արդեն մնացել են սոռոսյուգենտի թերմացքի` Իոաննիսյանի հույսին: Ամեն բան օրինաչափ է. երբ ակնհայտ է, որ ժողովուրդը չի համակերպվում մի խումբ փողոցային արկածախնդիրների կողմից իրեն ավանակի տեղ դնելու փաստի հետ, ուրեմն սոռոսական թերմացքը դաշտ բերելու ժամանակն է: Օրինաչափ է, որովհետև նորմալ հասարակություններում աղբը աղբամանում են պահում, որ գարշահոտություն չտարածվի, բայց քանի որ մեր երկրում հիմա ոչ ստանդարտ իրավիճակ է, ապա աղբը հելել է տրոլեյբուս: Բան չմնաց, մի քիչ էլ քթներս փակած ման կգանք: Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները: Հիմնովին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել