Որքան էլ հերքեն ու փորձեն թաքցնել Արցախի հարցում «օվերտոնի պատուհան» բացելու տեխնոլոգիայի կիրառումը, միայն այն փաստը, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է տարիներ շարունակ հակապետական, հակաղարաբաղյան ու պրոթուրքական գծի առաջամարտիկ, ՀՀ տխրահռչակ «անկախ» պատգամավորի հետ, արդեն իսկ վկայում է այն մասին, որ զրույցը տեղի է ունեցել ոչ պակաս տխրահռչակ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի փիլիսոփայության շրջանակներում։

Հայաստանում թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցչի հետ հանդիպելն ու Արցախի հարց քննարկելը նույնն է, թե Ռամիլ Սաֆարովի հետ զրուցես 2–րդ հայկական պետության զարգացման ծրագրերից։ Նման հանդիպումն արդեն շատ վատ մեսիջ է։ Մեսիջ այն մասին, որ Հարությունյանը կիսում է քիրվայական գաղափարները կամ առնվազն չի դիմադրում դրանց տարածմանը։

Արձանագրենք, որ Արայիկ Հարությունյանին պաշտոնական Երևանը ներքաշում է կեղտոտ և ազգային անվտանգությանը սպառնացող խաղի մեջ։

Դատելով ամենից՝ Հարությունյանը կա՛մ չի հասկանում, թե ինչի մեջ է մտնում, կա՛մ անձնական շահերից ու վախերից ելնելով համաձայնել է մտնել այդ խաղի մեջ՝ շատ լավ գիտակցելով, թե դեպի ուր է տանելու այս ամենը։ Երկու դեպքում էլ շատ վատ պատկեր է ստացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել