Երկու իրադարձության մասին եմ ուզում պատմել, որ կես ժամ տարբերությամբ քիչ առաջ տեղի ունեցան մեր երկրում։

Իրադարձություն առաջին․ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեդիտացիայի միջոցով նախ ինքն իրեն ուզում է համոզել, որ ՍԴ-ում հասել է իր նպատակին և ապա՝ հերթական ապօրինի հրահանգն իջեցնում պետական մարմիններին, որպեսզի վաղը խոչընդոտեն ՍԴ նախագահի ու դատավորների աշխատանքին։

Իրադարձություն երկրորդ․ ՀՅԴ երիտասարդական միության անդամները գնում են ՍԴ շենքի մոտ ու ակցիա անում, ֆիքսում, որ Սահմանադրական դատարանը զավթված է, որ Հայաստանում պետական իշխանության բոլոր ճյուղերը ենթարկվում են Փաշինյանի կամքին։

Առաջին իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունը գիտակցում, նաև վախենում են իրենց իսկ գործած ապօրինության մասշտաբներից։ Ճիշտ անտառում միայնակ քայլող մարդու պես, որ վախից բարձր երգում է՝ հուսալով, որ այդպես ինքը կվախեցնի ծառերի ետևում թաքնված կենդանիներին։

Երկրորդ իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, նա չի կարող կոտրել հայ մարդու, հատկապես գիտակից ու գաղափարական երիտասարդի կամքը։ Դա վկայությունն է այն բանի, որ մեր պետությունը տեր ունի, և հետևաբար ամեն ինչ դեռ առջևում է։

Եկեք մի կարևոր բան փաստենք․ հենց այնպես ոչինչ չի լինում։ Փաշինյանի ու նրա թիմակիցների խոսքերում այլևս էներգետիկա չկա։ Իսկ ահա նրանց դիմադրող ճամբարում ամեն ինչ կարգին է։ Տեսանյութը դիտեք, կհասկանաք՝ ինչի մասին եմ խոսում։ Եվ ուրեմն ամեն բան լավ է լինելու։ Քիչ մնաց, ժողովուրդ։ Համբերեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել