Համախառն ներքին արդյունքի համար որոշիչ երկու ցուցանիշ՝ առևտրաշրջանառությունն ու ծառայությունների ծավալը, կրճատվել են համապատասխանաբար 10,8 և 4,2 տոկոսով:

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հինգ ամիսների նկատմամբ գրանցել է 3,9 տոկոսանոց անկում:

Շինարարության ծավալը կրճատվել է 23,4 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառությունը՝ 11,2 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2020թ. մայիսին ապրիլի համեմատ կրճատվել է 2 տոկոսով, հինգ ամիսների կտրվածքով՝ գրանցել 8,3 տոկոսանոց աճ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել է 3,9 տոկոսով, առաջին հինգ ամիսների համեմատական աճը կազմել է 2,4 տոկոս:

Սպառողական գներն այս տարվա մայիսին ապրիլի նկատմամբ նվազել են 0,1 տոկոսով, առաջին հինգ ամիսների կտրվածքով գրանցել որոշակի աճ՝ 0,3 տոկոսով: Ի դեպ, կանխատեսելի է, որ սպառողական գների աճը երկարաժամկետ կտրվածքի համար ավելի կբարձրանա՝ ուղիղ պայմանավորված ինքնարժեքի վրա ազդող սպասվող բացասական ազդակներով՝ գազի սակագնի աճ, բիզնես միջավայրում նկատելի մտահոգիչ զարգացումներ (ընկերությունների գործունեության դադարեցում, աշխատատեղերի կրճատում և այլն):

Գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ դեռ չկան տվյալներ:

Վիճակագրական թվերի՝ այս պահին ունեցած պատկերով իրավիճակը գնահատելիս ճիշտ կլինի հաշվի առնել որոշ հանգամանքներ, որոնց մի մասը նպաստել են կամ առնվազն ուղղված էին տնտեսական վիճակի կայունացմանը, մի մասը խոչընդոտել դրան:

Մի բան աներկբա է․ վերոնշյալ վիճակագրական պատկերը վերաբերում է մի ժամանակաշրջանի, երբ ճգնաժամի կողմից նոր էր սկսվել տնտեսության դիմադրողականությունը թուլացնելու պրոցեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել