Չէ, ես արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում իշխանությունը, երբ այս ահավոր սոցիալական իրավիճակի ժամանակ քննարկում է գույքահարկի բեռը քաղաքացիները մոտ ավելացնելու դրույթները։
Հա, չմոռանամ ասել, որ հենց ի սկզբանե մենք դեմ էինք գույքահարկի համատարած բարձրացմանը և բազմաթիվ անգամներ առաջարկել ենք, որ օրինակ բարձրացնեն թանկարժեք գույքի գույքահարկը, իսկ միջին և ցածր կարգի գույքին ձեռք չտան։
Ի վերջո թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների, կամ էլիտար բնակարանների գույքահարկը , բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի՛ տվեք...

Մարդ արդեն հոգնում է այս համատարած աբսուրդից։
Հ.Գ.
Անպայման պետք է կասեցվեն բոլոր այն օրենքները և կարգավորումները ,որոնք փաստացի կարող են հանդիսանալ միջին կարքի գույքի գույքահարկի թանկացման պատճառ` այս ծանր սոցիալական իրավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել