2008-ին Օրինաց Երկիրը ճակատագրական քայլ կատարեց և 12 տարվա ընթացքում դա իրենց չներվեց։

Կարող էր այդ քայլը՝ այն ժամանակվա իշխանությունների կողքին կանգնելը, մինչ այդ հակառակ ուղղությամբ սալտո անելուց հետո, հիմնավորեին, ասենք, Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնություններով, կամ նրանով, որ ընտրակեղծիքների ինստիտուտը հիմնվել էր նրա օրոք և այդ պատճառով չեն կարող Տեր-Պետրոսյանի կողքին լինել ու դա կլիներ քաղաքական դիրքորոշում ու ժամանակի ընթացքում դա իրենց կներվեր։ Բայց կա մի "բայց", դրա համար նախ չպետք է Տեր- Պետևոսյանի կողքին կանգնեին, իսկ կանգնելուց արդեն պետք է մինչև վերջ գնալ, այդպիսին է կյանքը։

Ինչի եմ սա ասում, հիմա Լուսավոր Հայաստանն է այդ վիճակում. կամ կանգնում եք Նիկոլի կողքին, հրաժարվելով սուբյեկտայնությունից ու դրա մասին հրապարակային հայտարարություն եք անում, կամ գնում եք Սահմանադրական Դատարան։ Ու նաև պետք է հիշեք, դա ձեր համար ճակատագրական որոշում է լինելու։ Քաղաքականությունը դաժան բան է, ձեռք ես տվել, պետք է խաղաս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել