Նիկոլ Փաշինյանը մի կնոպկա սեղմող ունի՝ Արթուր Հովհաննիսյան, որին ժամանակին պլանի գործով բերման են ենթարկել ոստիկանություն, հետո գործը մի կերպ փակել են: «Կայֆ ծախող» սույն պերսոնաժն առանց ամոթի ասում է, որ «Հրայր Թովմասյանը պետք է ամաչի տարիներ շարունակ կեղծված ընտրությունները լեգիտիմացնող ՍԴ-ի համար»: Հիմա սրա նմաններին ի՞նչ ասես. ուռում, խելքները թռցնում են: Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր, հետո ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.-ին: Թովմասյանն ի՞նչ կապ ունի ընտրակեղծիքի ու դրա լեգիտիմացման հետ: Թե Թովմասյանն «ընտրակեղծիք է լեգիտիմացրել», ուրեմն դա 2018-ի ընտրություններն են եղել, ինչի արդյունքում հայ ժողովրդի մի մասը սրա նմանների մի ողջ վտառի հնարավորություն տվեց իշխանություն լինել ու ինքնադրսևորվել: Հնարավորություն տվեց ու բառի բուն իմաստով կռախի առջև կանգնեց: Եթե ամաչելու բան կա, ապա պետք է ամաչել, որ սրա նմանները ազատության մեջ են ու պատգամավոր են: Սա հիմա պետք է ճաղերի հետևում լիներ՝ իր շեֆի ասած՝ բալանդ ուտելիս ու բառիգների հանդեպ մյուս կալանավորների ուրույն վերաբերմունքը վայելելիս: Ամեն դեպքում, երևի թե կարիք չկա սրանց հետ փաստերի լեզվով խոսել: Ոչ ամոթ ունեն, ոչ էլ ուղեղ ունեն: Կոնկրետ սրա դեպքում ուղղակի պետք է ասել՝ տղա ջան, ով ինչից խոսի, Դու տանձ ու խնձորից, կանեփից ու մետանֆիտամինից խոսա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել