«Իրավունք» թերթը գրում է. «Թերեւս 2018-ի իշխանափոխության կարեւորագույն խոստումներից մեկն էլ շվայտ կյանքի եւ ճոխությունների մերժումն էր: Այժմյան վարչապետ, նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում էր, որ «Նոր Հայաստանում» հատկապես պետական պաշտոնյաները, իրավունք չունեն իրենց ճոխություններ թույլ տալ:

Նախկինում անգամ լուրեր էին շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին արգելել է Հայաստանի սահմաններից դուրս հանգստանալու գնալ: Ինչ խոսք, այսօրինակ քայլերը սկզբնական շրջանում գուցե շատերին հրապուրիչ թվային, սակայն ամեն հնարովի եւ արհեստական բան ուշ թե շուտ մի օր ավարտվում է:

Մեր ունեցած տեղեկություններով, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլորովին վերջերս Երեւանի «Երազ» բնակելի թաղամասում բնակարան է գնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել