Ուրեմն Վենետիկի հանձնաժողովը քիչ առաջ հրապարակել է ՀՀ կառավարության կողմից ստացված հայցի վերաբերյալ իր կարծիքը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է բառացիորեն հետևյալը. «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձաժողովի կարծիքում եղած առաջարկներին»։

Ու ի՞նչ է անում Արդարադատության նախարարությունը։ Հայտարարում է, որ դրական կարծիք են ստացել Վենետիկի հանձնաժողովից։

Հիմա հարցս հետևյալն է․ ո՞ւմ է էշի տեղ դնում Փաշինյանի կառավարությունը՝ ժողովրդի՞ն, թե՞ իր իսկ պատգամավորներին, որ էսա ուր որ է՝ սահմանադրական հեղաշրջում պիտի անեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել