Չեք պատկերացնում` ոնց եք ներվերիս ազդում, երբ հերթական անգամ խոսում եք ինչ-որ սահմանադրությունից ու դրա տապալումից, ամեն անգամ անում եք դա այնպիսի բառապաշարով, որ ես էլ եմ մի պահ վրդովում: Հետո, իհարկե, հիշում եմ, որ վերջին երկու տարում ես մոտ 20 անգամ ձերբակալվել եմ առանց որևէ հիմքի: Ինձ կասկածել են թմրանյութ պահելու մեջ ու սպեցնազով ձերբակալել են, բայց ոչ ինձ են խուզարկել, ոչ էլ ավտոս: Ինձ վրա հարձակվել են, րոպեներ անց ինձ ձերբակալել են ու պահել ձեռնաշղթաներով, մինչ ես արնահոսում էի: Լավ, էդ էլ հեչ, հորս մեղադրում են սեփական ստորագրությունը կեղծելու մեջ, մի հատ խորացեք էս վերջինի մեջ:

Թե բա` սահմանադրությու՜ն, մարդու իրավունքնե՜ր, կոնվենցիանե՜ր... Տվեք ինձ 100 հազար աղանդավոր ու Ֆեյսբուք, և ես կլեգալիզացնեմ ամեն ինչ` հարթ մոլորակից սկսած:

Տո ասեմ ավելին. ձեզ պահեք աղանդավորներին էլ, Ֆեյսբուքն էլ, ուրիշ մեթոդներ էլ կան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել