Չինաստանից Հայաստան են մատակարարվել 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի և Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի  կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.

- Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
- Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:

Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:

Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար:

Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել