News.am-ը գրում է․

«Գյումրի» բժշկական կենտրոնի բուժաշխատողներից շուրջ երկու տասնյակը վարակվել է կորոնավիրուսով, շուրջ 30-ը մեկուսացված են։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ նշելով, որ հիվանդանոցը, թեեւ չի զբաղվում կորոնավիրուսով հիվանդների մասնագիտացված բուժմամբ, բայց վերջին ամսվա ընթացքում մեծ թվով մարդիկ են դիմում վիրուսի ախտանիշներով, կամ այնպիսիք, որ հետո է պարզվում, որ վարակակիր են եւ այդպես վարակը տարածվել է բուժանձնակազմի շրջանում։

«Մենք նախ ստեղծել էինք միջանկյալ բաժանմունք, որտեղ պետք է պլանային վիրահատությունններից առաջ տեսակավորում կատարեինք, որ կարողանայինք տեսնել՝ որին կարող ենք վիրահատել, որին՝ ուղարկել կորոնավիրուսով զբաղվող մասնագիտացված հիվանդանոց։ Այդպես մեր այդ մեկուսարանում սկսեցին գտնվել այն հիվանդները, որ նմուշառվել են, բայց պատասխանը դեռ չունեն, որ դիմեն այլ հիվանդանոց, ըստ այդմ երբ վատացել է իրենց ինքնազգացողությունը, դիմել են մեզ՝ որպես բազմապրոֆիլ հիվանդանոց։ Եվ քանի որ պոլիկլինիկաներում ժամը 5-ից հետո հետազոտություն չեն անում, շատերն են երեկոյան գալիս մեզ մոտ, 5 րոպեն մեկ կարող է գան։ իսկ ժամը 12-ից հետո թեստավորում չանելու հետեւանքով էլ, պատահում է, որ պացիենտը մեզ մոտ մնում է մեկ երկու օր՝ մինչեւպատասխանը ստացվում է ու դրականի դեպքում մասնագիտացված հիվանդանոց, կամ ծանր դեպքերում՝ Երեւան տեղափոխվում։ Երբ հիվանդները շատացան, Գյումրիի ինֆեկցիոնում բավարար թթվածնային սարքեր չլինելու պատճառով մեզ մոտ էին մնում հիվանդները մեկ-երկու օր, մինչեւ տեղ էր ազատվում, կամ նույնը Երեւան տեղափոխվողների դեպքում, երբ գերծանրաբեռնված են լինում հիվանդանոցները։ Այդպիսով ստացվում է, որ մենք մանսագիտացված չենք, բայց բուժում ենք ակնհայտ վիրուսի ախտանիշներով պացիենտների հիվանդության որոշ փուլում։ Ծայրահեղ ծանր հիվանդներ են գալիս, որ կարող է մահանան, հետո միայն պարզվի, որ դրական է իրենց մոտ»,- նշեց տնօրենը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել