Էս ո՞ւր եք իջել դուք։

Շուկշինի «Կարմիր հաղարջում» մի էսպիսի խոսք կա․ «Опускаюсь все ниже и ниже, даже самому интересно»: Երեկ նայում եմ, թե ինչպես են տարածում Արցախի նախկին օմբուդսմեն, լավ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նկարը իր մանկահասակ երեխայի հետ, ու ինչպես են մեկ «ֆաս» հրահանգով տաբեր սուբյեկտներ և ֆեյք մանուֆակտուրան տարածում այդ նկարն ու տակը շաղ տալիս հնարավոր բոլոր սեռապաթոլոգիկ հայhոյանքները:

Երբ ես տարիներ շարունակ եվրոպական կառույցներում կռիվ եմ տվել ադրբեջանցիների ապատեղեկատվության դեմ` միջազգային հանրությանը ներկայացնելով նաև ադրբեջանական դասագրքերում արմենոֆոբիայի կոնկրետ օրինակներ, երբ մենք մի ամբողջ քեյս պատրաստեցինք Ապրիլյանի ժամանակ Ադրբեջան պետության կատարած վայրագությունների, այդ ամենը ես և իմ գործընկերները արեցինք Ռուբենի անմիջական օգնությամբ:
Հիմա դուք «ֆաս» հրահանգով թիրախ եք սարքել մի մարդու, ում Ադրբեջանը համարում է իր թիվ մեկ թշնամիներից մեկը:

Ու դա հերիք չէ, թիրախ եք սարքել երեխային:

Էս հասկանո՞ւմ եք, թե մինչև ուր եք իջել, էս հասկանո՞ւմ եք, որ, թիրախավորելով Ռուբենին, անբարո թիրախավորելով ինձ, դուք ամեն օր տոննաներով ջուր եք լցնում Ադրբեջանի ջրաղացին, ում համար մենք թշնամիների առաջին շարքում ենք:

Էս հասկանո՞ւմ եք, որ, թիրախ սարքելով երեխային, դուք անում եք ամենաանբարո քայլը, որովհետև գալու է վաղվա օրը, ու հավատացեք, իմ և Ռուբենի համար շատ դժվար է լինելու կանգնեցնել այն մարդկանց, ովքեր պարզապես ուզենալու են «սամասուդ» անել ձեզ, ու ամենացավալին այն է, որ նաև ձեր երեխաներին:

Էս հասկանո՞ւմ եք, որ տարբեր, իբր սրտացավ մարդկանց միջոցով մեսիջներ ուղարկելով, թե՝ եթե չլռեք, «ամենավերևինը» հանձնարարել է սոցիալական ցանցերում ձեր անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակել, դուք ձեր դատավճիռն եք գրում:
Ձեր սեփական ձեռքով:
Լավ, չե՞ք հասկանում, որ հատել եք գրված ու չգրված մարդկային բոլոր բարոյական նորմերի կարմիր գծերը, և հանրությունն արդեն էնքան է նողկում ձեր արածներից, որ ֆեյքերի աննախադեպ բանակով էլ արդեն չեք հասցնում սոցիալական ցանցերում «բալանս» պահել:

Կանգ առեք, մարդասիրական միջանցք թողեք ձեզ համար, որպեսզի ես և Ռուբեն Մելիքյանը կարողանանք էդ միջանցքով ձեզ փրկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել