Պատրանքը, եթե բժշկական տերմինալոգիան օգտագործենք, կբնորոշվի որպեզ "իլյուզիա":

Իլյուզիայի ժամանակ պացիենտի մոտ ձևավորվում է կեղծ իրականության զգացողություն, որն հակասության մեջ է մտնում իսկական իրողության հետ:

Իլյուզիան ցուցադրող լավագույն օրինակներից մեկը բերենք:

Օրինակ
------------
Պացիենտին տանում են հոգեբույժի մոտ և բացատրում, որ յուրաքանչյուր առարկա նրա մոտ կանացի կրծքի պատրանք է ստեղծում:

Բժիշկը ցույց է տալիս թուղթը և պացիենտին հարցնում, թե ինչ է դա, պացիենը պատասխանում է.

-կուրծք, տես ինչ սպիտակ է:

Բժիշկը ցույց է տալիս բազկաթոռը և նույն հարցը տալիս.

-կուրծք, տես ինչ փափուկ է:

Բժիշկը որոշում է դժվար առաջադրանք տալ և ցույց է տալիս պատի ժամացույցը:

-Կուրծք, - բղավում է պացիենտը, և ժամացույցի սլաքի հետ զուգընթաց գլուխը տարուբերում աջ և ձախ` ամեն անգամ համբուրելով, սլաքի չխկոցի տակտի հետ համընթաց:

Երբ պացիենտի մոտ կեղծ իրականություն է առաջանում, ապա նրա հետ երկխոսության մեջ մտնելը, հույսը դնելով տրամաբանության վրա, անիմաստ է:

Հեղափոխության իլյուզիան
-------------------------------------------

Հայաստանում մարդկանց մի շերտ է ձևավորվել, որին ինչ ցույց ես տալիս, ասում են հեղափոխություն է:

Ուզում ես տապալի ամբողջական ինստիտուտներ, ուզում ես հրահանգներ տուր դատավորներին, ուզում ես ոչնչացրա միջազգային հարաբերությունները, ուզում ես համավարակի առումով եղիր աշխարհի ամենավատ կառավարվող երկրներից մեկը, կատարին բացահայտ անօրինակություններ, մեկ է, հեղափոխություն են տեսնում:

Մի խոսքով, ինչ էլ ցույց տալ, հեղափոխություն է, իսկ ցույց տվողները հակահեղափոխականներ են:

Իլյուզիաների տապալումից հետո սկսվում է նևրոզը, հետո, որպես կանոն, այդ իլյուզիան փրկելու համար անկանոն շարժումները, որից հետո իրականության հետ հաշտեցման ծանրագույն շրջանն է սկսվում, որն ոչ բոլորն են կարողանում հաղթահարել, բայց պետք է ....:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել