ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի մեղադրանքներն, ի վերջո, դատարանում կհաստատվեն կամ կհերքվեն։ Հետապնդումը քաղաքական է, թե իրավական՝ նույնպես բազմաշերտ է՝ կախված նրանից, թե որ կողմից ես դրան մոտենում։

Ամեն ինչ հասկանալի է տարբեր ասպեկտներից նայելիս։ Բայց ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց բարոյականությունը, որոնք ընդամենը 2-3 տարի առաջ բնակարաններ, մեքենաներ, պաշտոններ ու շատ-շատ փող են ստացել նույն Ծառուկյանից, բազմաթիվ անգամներ երդվել նրա անունով, իսկ այսօր քվեարկում են իրենց երբեմնի հերոսին ազատազրկելու օգտին, կամ եթե պատգամավոր էլ չեն, այսօր հանցագործ են անվանում իրենց երեկվա «թագավորին»։

Եթե ես լինեի Ծառուկյանի բարիքներից տարիներ շարունակ օգտված մարդ, դրանք կա՛մ կվերադարձնեի նրան ու կկատարեի իմ համոզմունքը, կա՛մ պարզապես կլռեի, չէի մասնակցի որևէ քվեարկության՝ հանուն իմ խղճի և բարոյականության։

Հ․Գ․ Քաղաքական կողմնորոշում չփնտրել ոչ մի կողմից։ Իրականությունը շատ լավ է երևում, երբ չեզոք ես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել