Պոպուլիստը միշտ ասում է բաներ, որոնք հաճելի է լսել այն լսարանին, որի առաջ հանդես է գալիս պոպուլիստը։ Ընդ որում, կախված լսարանի կառուցվածքից՝ պոպուլիստը կարող է 180 աստիճանով իրարից տարբերվող բաներ ասել։ Կարևորը նրա համար լսարանին դուր գալն է։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Դրանով նա ուզում էր դուր գալ հավաքվածներին։ Եվ դուր եկավ։

Հիմա նա ասել է, որ պատրաստ է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր կարող է նա ասել ադրբեջանական լսարանին դուր գալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել