1. Հեղափոխությունը հիմնավորում և պլանավորում են փիլիսոփաները, իրականացնում են ռոմանտիկները, վայելում՝ սրիկաները։
2. Հեղափոխությունը կերակրում է իր զավակներին։
3. Ազատության կոչերով և ամբոխի միջոցով իրականացրած հեղափոխությունը ստրկացնում է ամբոխին ու ձգտում տիրանիայի։
4. Հեղափոխությունը քարոզում է սեր, բայց բերում է ատելություն, արյուն և քաոս։
5. Հեղափոխականներն այլասերվում են և անում բաներ, որոնց դեմ հեղափոխոություն էին անում։
6. Հեղափոխությունից շատ չանցած՝ կարիք է լինում փրկելու հեղափոխության արժեքները հեղափոխականներից։
7. Հետսովետական տարածքի բոլոր հեղափոխությունները վերջում վերածվում են բոլշևիկյանի։
8. Հեղափոխությունը հիվանդության հետևանք է և հիվանդության խորացում, այլ ոչ թե հիվանդության բուժում։
9. Ցանկացած հեղափոխական ուժ, իշխանության գալով, վերածվում է խիստ հակահեղափոխական ուժի։
10. Հեղափոխությունը խժռում է իր զավակներին։
11. Հեղափոխությունը փառքի հարթակից դեպի կառափնարան է ճանապարհում հեղափոխության սիրելիներին, առաջին հերթին՝ առաջնորդին։