2016 թվական: Այդ ժամանակ քննարկվում էր կուսակցությունների մասին նոր օրենքը: Մի երկու մարդ էր խոսում այդ օրենքի կարևորության մասին, հիմնականում՝ ես։ Համատարած անտարբերություն ողջ քաղաքական դաշտի կողմից, նաև այսօրվա ՔՊ-ականների ու իրենց առաջնորդի կողմից, ով այդ ժամանակ պատգամավոր էր:

Առաջարկություններս պարզ էին, պետք է այնպիսի օրենք ընդունվի, որ կուսակցությունները չդառնան մեկ անձի կամ մի քանի մարդու կողմից վերահսկվող կառույցներ: Պետք է ղեկավար կազմի պարբերաբար ռոտացիա տեղի ունենա, պետք է ներկուսակցական ժողովրդավարություն լինի և այլն: Այդ ամենը պետք է պարտադրվի օրենքով: Այդպես են հարցերը լուծվում:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու էին բոլորն անտարբեր այդ օրենքի հանդեպ: Անտարբեր էին, որովհետև բոլոր կուսակցություններն ունեն առաջնորդներ, որոնք ցանկանում են ունենալ գրպանային կուսակցություններ, այդ թվում՝ նաև ՔՊ կոչվածը, որ այսօր ունենա ոչ թե պատգամավորներ, այլ կոճակ սեղմողներ: Զավեշտալի է, որ հայտարարում են, որ ԲՀԿ-ն ժողովրդավարական կազմակերպություն չէ: Այսօր համար մեկ ոչ ժողովրդավար կազմակերպությունը ՔՊ-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել