ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր տեղի է ունենալու Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է: ArmLur.am-ը սակայն տեղեկացավ, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է բոյկոտել արտահերթ նիստը և չի մասնակցի քննարկումներին:

Բացի այդ, մենք տեղեկացանք, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ էլ նման որոշում է կայացվել: Ավելին, նիստը վարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը եղել է բարձր տրամադրությամբ, ակտիվ շփվել է կուսակիցների հետ: Նիստի ժամանակ, մեր տեղեկություններով, քննարկվել է  նրանց հետագա քայլերի հարցը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել