Այսօր իմ խնդրանքին միացան բազմաթիվ փաստաբաններ: Այնուհետև փաստաբանների պալատը ձեռնարկեց բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության արագ արձագանքման միջոցառում: Ամբողջ օրը ոստիկանության բաժիններում ծառայություն իրականացրին ՄԻՊ գրասենյակի աշխատողները:

Ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ փաստաբանական խմբերին օգնեցին բերման ենթարկված անձանց տեղորոշման հարցում, որն օգնեց փաստաբաններին ապահովել այդ անձանց իրավունքների ամբողջական պաշտպանությունը:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում մեր հարգելի փաստաբանների կողմից ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում բազմաթիվ ձերբակալվածներ լքեցին ոստիկանության ստորաբաժանումները 3-ժամյա ժամկետն ավարտվելու հիմքով (արձանագրություններ չհասցրեցին կազմել):

Իրավապաշտպան գործունեությունն իր բնույթով պետք է հակակշռի պետական իշխանությանը, որպեսզի հնարավոր լինի հասնել օրինականության հաստատմանը: Անկախ այն հանգամանքից, թե ձերբակալված քաղաքացիներն ում աջակիցներն են, քաղաքական ինչպիսի հայացքներ ունեն, խախտել են օրենք, թե չեն խախտել, իրավապաշտպանները պետք է կարողանան ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իրական իրավապաշտպաններին (փաստաբաններ, ՄԻՊ աշխատակիցներ, լրագրողներ), որոնք այսօր մեծ գործ արեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել