Սիրելի հայրենակիցներ,

Այսօր կայացած «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում միաձայն որոշում է կայացվել դիմելու ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու և աղավաղելու (ՀՀ քր. օր. 278հոդված), ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։

Վաղը հանցագործության մասին հաղորդումը պաշտոնապես կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն։

Հաղորդումը պատրաստվել է «Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախմբի կողմից, որին մասնակցել են Հայաստանի լավագույն իրավաբանները, քննչական և դատախազական գործունեության երկարամյա և հարուստ փորձ ունեցող անձիք։

Հաստատապես կարող եմ պնդել, որ հաղորդման մեջ առկա են բոլոր հիմքերը քրեական գործ հարուցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել