Կորոնավիրուսային խայտառակ տապալումից դուրս պրծնելու համար Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ջորջ Օրուելի «1984»–ում առկա կարգախոսների ոճով մի բան։

Ասում է կորոնավիրուսային պատերազմում Հայաստանի հաղթանակը դա Հայաստանի ․․․ պարտությունն է։

«1984» անտիուտոպիայում մարդկանց մանիպուլացնելու և հիմարի տեղ դնելու համար ասում էին, թե անգրագիտությունն ուժ է («գիտելիքը ուժ է»–ի փոխարեն), խաղաղությունը պատերազմն է, ազատությունը ստրկությունն է։

Մեր հաղթանակը՝ մեր պարտությունն է։ Սա՛ է Փաշինյանի քարոզչության մեխը։

Ու որքան ցավոտ է պարտվում Հայաստանը կորոնավիրուսային պատերազմում, այնքան ագրեսիվ է դառնում Փաշինյանի քարոզչությունն ու այնքան գեբելսյան սկզբունքներ է նա ընտրում՝ ապացուցելու համար, որ մեր մահերն ու վարակվածները մեր հաղթանակի մահացած ու կենդանի վկաներն են։

«Ժողովրդի» վարչապետը հենց այսպիսին է լինում։ Աբաջյանի կեղծ պապիկը վկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել