Երբ արտաքին գործերի նախարարի այսօրվա առաջնային խնդիրը պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու հարցն է, երկիրն, այո՛, կունենա ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան, ԵՄ-Վրաստան համագործակցության կոմիտեների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցով ԵԽ զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով ԵԽ զեկուցող Ժելենա Զովկուի համատեղ հայտարարությունը, որում բավական մտահոգիչ ձևակերպումներ կան (հայտարարությանը ծանոթացեք մեկնաբանություններում):

Հ.Գ. 1. Մի հատված համատեղ հայտարարությունից

«Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ. նրանց հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»:

Հ.Գ. 2. Ի դեպ, մեզ համար բազմաթիվ մարտահրավերներով լի հայտարարությունը եկել է եվրոպական ուղղությունից, որում ԱԳ նախարարի ունեցած փորձի ու մասնագիտական հմտությունների մասին շատ ենք լսել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել