Դատելով Թեհրանում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի գործողության մասին հրապարակված լուսանկարներից՝ ցուցարարների պաստառներին հակահայկական որևէ կարգախոս չի եղել, և Հայաստանի դրոշ չի այրվել։

Չնայած սրան՝ փաստն ինքնին անհանգստացնող է և ցավալիորեն ցուցիչ Հայաստան-Իրան հարաբերություններում ծագած կնճռոտ խնդրի, որը հնարավորին արագ և անցնցում պետք է հարթվի։

Ավելի մանրամասն, սակայն, հարցին կանդրադառնամ վաղը լրատվամիջոցներին մեկնաբանություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել