Այսպես շարունակելն արդեն անթուլատրելի է ու նաև միամտություն է սպասել,մտածելով որ այս հանցագործ խունտան խելքի կգա ու կսկսի ի բարորություն ազգի աշխատել,նաև սին պատրանքներ են, սպասել ինչ որ փրկչի(ների)ասենք Սասունցի Դավիթ էպոսից,որ գան ու փրկեն էրգիրը:
Անհապաղ պետք է ազատվել այս չարիքի իշխանությունից՝ովքեր երկու տարի առաջ ստով ու կեղծիքով,ժողովրդի էմոցիաներն ու էներգիան մանիպուլացնելով,սահմանադրական կարգը տապալելով, բռնազավթեցին ժողովրդի իշխանությունը:
Այն ամենը ինչը նրանք իրականացրեցին այս երկու տարվա ընթացքում մեկ բառով կոչվում է, հանցավոր անգործություն:
Բոլոր ոլորտներում ձախողված,արտաքին քաղաքականությունը տապալած,ժողովրդին հասցրել են ֆիզիկական,սոցիալական,հոգեբանական մեծ վնաս,արդյունքում ունենալով մեկ նպատակ՝ապահովել սեփական բարեկեցությունը,(ֆինանսներ,կարիերա և այլ ճոխություններ ու վայելքներ) ու այդ ամենը պետական բյուջեի հաշվին,այն բյուջեի որը ձևավորվում է ժողովրդի չնչին աշխատավարձի,խոշոր հարկերի միջոցով:
Ուստի հրաժարականի պահանջը անհրաժեշտ ու պարտադիր պայման է,իսկ դրա շուրջ համախմբումը բոլորիս սուրբ պարտականությունը:
Դե ուրեմն համախմբում և հաղթանակ, մի խոսքով կոնսեսուս-1:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1558444281003574&id=100005140516333
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել