Ընդդիմադիր ուժերը պարտավոր են ընդունել և հայտարարել հետևյալ թեզերը.

1. Արցախի հարցում այս իշխանությունը գնում է բանակցությունների կործանարար ճանապարհով և վտանգի տակ է դնում Արցախի ապագան,

2. Նախագահ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման,

3. Հներ ու նորեր հասկացությունը սին է,

4. 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել իշխանազավթում, և բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն,

5. Սահմանադրական կարգի վերականգնումից անմիջապես հետո Ազգային ժողովը ընդունելու է օտարերկրյա գործակալների մասին օրենք։

Սա է միակ ճիշտ ճանապարհը ձեր ընդդիմադիր լինելու փաստը ապացուցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել