Այն, որ Նիկոլը պետք է հեռանա, ցանկացած սթափ, կամ գոնե կիսասթափ մարդու պահանջը պետք է լինի (ոչ միայն պահանջն, այլ գործողությունը)։ Նրա վարչապետ դառնալն ի սկզբանե անհեթեթություն էր, որովհետև երբ երկրի ղեկավար են ընտրում, բացի նրա մասնագիտական ու որակական հատկություններից, պետք է նաև հստակ լինի, թե նրա միջոցով ինչ քաղաքականություն և ապագայի ինչ նախագիծ ենք ընտրում։

Նույնը պետք է ասել նաև նրա հրաժարական պահանջողների մասին։ Նիկոլը դե ֆակտո տապալված է, սակայն նրա հեռացումը դեռ քիչ է, պետք է սեղանին դրվի նաև նոր կառավարության ապագա քաղաքականության նախագիծն, ինչպես նաև դրա սկզբունքները՝ թեզիսների տեսքով։

Մենք մի նոր նիկոլի ու նիկոլիստների ռեսուրսներ այլևս չունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել