Երկրի ամենաբարձր մակարդակով ղեկավարման վերջին նախադեպն անցած երկու տարիների պատկերի ամբողջացումն է։

Ամեն ինչում կան մեղավորներ, կան պատասխանատուներ, ու դրանք հենց մենք ենք, ժողովուրդը։

Վարչապետի ֆեյսբուքյան փաստահավաքումը իրավունք է տալիս կարծելու, որ օրերից մի օր ֆեյսբուքյան «սքրին շոթերի» ու կիսումների (share) մակարդակով դեռ շատ հարցերում «մեղավորներ» կկարգվեն։ Նույն կերպ կորոշվեն, օրինակ, ներդրումներ չլինելու արդեն իսկ բազմաթիվ անգամներ խմբագրված նոր մեղավորները, կհրապարակվեն գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող ոչ կոկիկները։ «Տնտեսական հեղափոխության»՝ բազմաթիվ անգամ փոխված «իսկական ժամանակի» այդպես էլ չհասնելու պատասխանատուները կերևան, նավթի համաշխարհային գների անկման արդյունքում դիզելի գները հայտնի փաստերի մեջ չտեղավորելու մեղավորները կհավաքագրվեն... Եվ ինչպես հիմա, հավանական է, չի լինի ոչ մի ակնարկ սեփական կառավարչական սխալների մասին։

Քաղաքացիների անձնական պատասխանատվության գաղափարի սերմանումը հրաշալի է և, վստահ եմ, շատ հարցերում աշխատող գործիք, բայց այդ մասին անընդհատ խոսողը գոնե մեկ անգամ հանդես կգա սեփական պատասխանատվությունն ընկալելու և դրանով առաջնորդվելու օրինակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել