Քաղաքական պայքարը մարտարվեստ է։ Երբ գալիս ես իշխանության, ունես մեկ պահատուփ, որում կա 10 քաղաքական փամփուշտ։ Հենց այդ փամփուշտներն են քո քաղաքական կշիռը։ Ամեն փամփուշտ օգտագործելուց հետո քաղաքական կշիռդ նվազում է։ Ընդ որում, այդ փամփուշտները դասակարգված են ըստ ազդեցության։ Անշուշտ, ամենաազդեցիկը զգացմունքներ և խղճահարություն առաջացնողներն են, բայց դրանք կիրառվում են ծայրահեղ դեպքերում, քանզի դրանք քո վերջին հույսի փամփուշտներն են։

Ի՞նչ ունենք մենք այսօր։ Նիկոլ Փաշինյանը, զավթելով իշխանությունը կեղծ արժեքների և խոստումների վրա, ստիպված եղավ օգտագործել իր քաղաքական փամփուշտները վարչապետ դառնալուց անմիջապես հետո, մինչդեռ շատ և շատ ղեկավարներ սկսում են փամփուշտների օգտագործումն առնվազն երկրորդ ժամկետի գնալուց հետո։ Բայց Նիկոլի մոտ այդպես չի ստացվել, քանզի տված սուտ խոստումները, և փրկչի կերպարը պահանջում էին լուրջ մարտավարական քայլեր, որոնց թե՛ ինքը, թե՛ իր թիմը չեն տիրապետում։ Արդյունքում հենց առաջին օրվանից գործի դրվեցին փամփուշտները՝ քրեական գործեր, մարտի մեկ և այլն։ Բայց երկու տարի անց այդ 6-7 բաց թողած փամփուշտները կորցրին իրենց ուժը և ընկան գետնին։ Որևէ ձերբակալություն կամ քրեական գործ այլևս չի փոխում քաղաքական օրակարգը և «ժող ջան»-ի լավ ապրելու պահանջը։

Տակը մնացել է 3 կամ 4 փամփուշտ։ Ընդ որում, վերջինը սովորաբար օգտագործվում է «սիրուն» գնալու համար։ Դե, սենց տեքստով. ժողովուրդ ջան, ես ի՞նչ կարամ արել եմ ու համարում եմ, որ պետք է գնամ։ Բայց հաշվի առնելով, որ գործ ունենք Նիկոլի հետ, չեմ կարծում, որ նա կգնա այդ քայլին։ Վերջին փամփուշտը լինելու է բեմադրված մահափորձը։ Այսօր արդեն իսկ Նիկոլն անցել է իր վերջին փամփուշտների օգտագործմանը, թե բա՝ մենք բոլորս հիվանդ ենք։ Այո՛, մարդկանց մի մասի վրա դա կազդի, բայց ընդամենը մի երկու ամսով, ոչ ավել։ Իսկ դրանից հետո կմնա միայն բեմադրված մահափորձը։ Սակայն դա ևս չի ունենա ցանկալի արդյունքը, քանզի «ժող ջան»-ն այլևս չի ունենա վստահություն։

Դե ինչ, քաղաքական զինանոցը մոտենում է տրամաբանական ավարտին։ Մի քանի ապարդյուն կրակոց և վերջ։ Քաղաքականությունը ամեն մեկի զբաղվելու բան չէ։ Ընդդիմադիր Նիկոլին սկզբում թվում էր, թե փամփուշտի պահատուփերը շատ են, և նա անդադար կկարողանա օգտվել դրանցից, մինչև նա հասկացավ ընդդիմադիր և իշխանություն լինելու տարբերությունը։

Նիկոլ, փամփուշտներդ պրծնում են...

Հ.Գ. Տարօրինակ զգացմունք ունեմ. մարտի մեկին, երբ մենք ունեցանք զոհեր, Նիկոլը անհետացավ, կարծես թե հենց նա չեր այդ զոհերի պատասխանատուն։ Այսօր կրկին ունենք զոհեր, և նա կրկին անհետանում է, կարծես թե նա կապ չունի կատարվողի հետ։ Զավեշտ է, բայց փաստ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել