Եթե մի կողմ դնենք էմոցիաներն ու "ժողովրդի" համար ասվող խոսքերը, ապա Հայաստանում իրավիճակը կարելի է հետևյալ կերպ բացատրել։

Երկրի ղեկավարի հիմնական դերակատարությունը էլիտաների համար (քաղաքական, տնտեսական, զինվորական, վարչական ու, եթե շատ եք ուզում, կրիմինալ) լինել արբիտր՝ հարցերը լուծողն ու խաղի կանոնները պահպանողը։

Դա այդպես է և ավտորիտար, և տոտալիտար, և ժողովրդավարական ռեժիմներում։ Հատկապես հիմնարար նշանակություն ունի այն դեպքում, երբ երկրի ֆորմալ ու ոչ ֆորմալ ինստիտուտները կայացած չեն ու չունեն ավանդույթներ։

Սիմգապուր, Հարավային Կորեա, Ճապոնիա, Ամերիկա, Ռուանդա ու քիչ, թե շատ հաջողության հասած որևէ երկրի փորձը որ ուսումնասիրեք, դրա ապացույցները կգտնեք։

Հիմա գանք մեր հետազոտության առարկային։ Հայաստանի ընտրված ներկայացուցիչն ոչ միայն այդ արբիտրի դերը չի կատարում, այլև անգամ չի էլ հասկանում, որ իր հիմնական դերակատարությունն այդ է ու միայն դրանից է կախված երկրի կանխատասելի ներկա ու ապագա ունենալը։ Հիմա ոչ միայն արբիտր չունենք, այլ ի պաշտոնե արբիտրը հենց ինքն է գլխավոր խնդիրներ ստեղծողը։

Նա փորձում է քանդել այդ բարով-խերով եղած, քիչ թե շատ ձևավորված, էլիտաները (ում այդ բառը դուր չի գալիս, կարող եք այն փոխարինել խմբավորում, կլան ու չգիտեմ էլ ինչ բառով) ու սեփականով էլիտան է փորձում շինել (բնականաբար դա չի ստացվի ու չի էլ ստացվում, որովհետև նման բաները դատարկ տեղը չեն գոյանում)։

Դա է հենց Հայաստանում առկա կառավաման ճգնաժամի բուն պատճառը ու դրա համար Հայաստանից փողերը փախչելու են, կրիմինալը ակտիվանալու է, ուժային կառույցները վատ են աշխատելու, կորոնավիրուսն իրեն սանձարձակ է պահելու ու այդպես շարունակ։ Այսինքն, կառավարման ճգնաժամը ոչ միայն փաստ է, այլև զարգացող ու գնալով ահագնացող հեռանկար։

Սա իրավիճակի կարճ գնահատակն է, երկարը՝ հետո, մի այլ առիթով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել