ՔՊ-ի ընտրությունը
------

Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է։

Քաղաքականության մեջ լինում են ժամանակներ, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի ու քաղաքական օբյեկտից վերածվի սուբյեկտի։ Դա անձնական ընտրություն է։

"Իմ Քայլը" ֆրակցիայի յուրաքանչյուր պատգամավոր իր համար պետք է ընտրություն կատարի՝ ժամանակը եկել է։ Դուք կարմիր գծերն արդեն հատել եք։

Երկու բան պետք է հստակ հասկանաք.

- ձեր կառավարության ճգնաժամը գնալով խորանալու է, դա անդառնալի պրոցես է,

- հասարակությունը թշնամի հատվածների է բաժանվել ու դա արդեն աշխարհայացքային ու արժեքային ուրվագծեր է ստանում, դա նույնպես անդառնալի պրոցես է ու ձեր կառավարությունը չի կարող երբևէ հանրային համերաշխություն ակնկալել։

Դուք պետք է ընտրեք, թե ձեր վրա եք վերցնում Խելահեղի քայլերի համար պատասխանատվությունն և այսուհետ այդ ծանր բեռով ապրելու, թե ձեզանից յուրաքանչյուրն իր քայլն է կատարում եւ դառնում քաղաքական սուբյեկտ ու թավշյա եղանակով Խելահեղին տուն ուղարկում ու ազգային համաձայնության նոր կառավարություն ձևավորում։

Մանդատները ձեր ձեռքում են ու դա ձեր յուրաքանչյուրի անձնական հարցն է արդեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել