Ինձ մոտ հստակ տպավորություն է, որ իշխանությունը խճճվել է խնդիրների լուծման առաջնահերթության մեջ։
Ես բնավ նպատակ չունեմ նվազեցնել համաճարակի վտանգը, սակայն դրա հետ մեկտեղ, գոյություն ունեն սոցիալական և տնտեսական խնդիրներ, որոնք կրկին պահանջում են՝ ոչ պակաս հրատապ լուծումներ։
Ընդորում, այդ լուծումները պետք է լինեն գլոբալ և համակարգված, այլ ոչ թե սիտուտիվ կամ հատվածային։
Ակնհայտ է,որ այսօր առաջնային խնդիրներից մեկն է՝ մարդկանց զանգվածային գործազրկությունը, իսկ մենք գիտենք, որ օրինակ տուրիզմի ոլորտը, որտեղ աշխատում էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, փաստացի իսպառ ոչնչացվել է և մոտակա տարիների ընթացքում հազիվ թե վերականգնվի։
Հիմա ի՞նչ ալտերնատիվ ելք է առաջարկում կառավարությունը, այդ ոլորտի գործազուրկ մարդկանց...
Հատվածային, սակավ ֆինանսական աջակցություն, որը իրականում շատերին այդպես էլ չհասավ։
Հմ...
Սա ընդհանրապես լուծում համարել չի կարելի։
Կամ վարկային տոկոսների և հարկային պարտավորությունների "կացինը", որը այս պայմաններում ուղղակի "մորթում է" թե՛ հասարակ քաղաքացիներին, թե՛ միջին և փոքր տնտեսվարողներին։
Սրա հետ ին՞չ է անելու պետությունը։
Ախր այսպես չի լինի, մարդիկ որտեղի՞ց վարկերի տոկոսների գումար գտնեն։
Հավատացնում եմ ձեզ, որ սոցիալական և տնտեսական հարցերի հրատապ լուծումը պետք է լինի այսօր ոչ պակաս կարևոր, քան համաճարակի դեմ պայքարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել