Իսպանական Նավարայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են իրականացրել և պարզել են, որ վերամշակման բարձր մակարդակ ունեցող մթերքները նպաստում են բջիջների ծերացմանը: Փորձին մասնակցել են 57-91 տարեկան 886 մարդիկ, գրում է La Vanguardia-ն:

Ուլտրամշակված մթերքների շարքին մասնագետները դասել են հացաբուլկեղենը, գազավորված ըմպելիքները, աղանդերները, եգիպտացորենի փաթիլները՝ շաքարավազով, կիսաֆաբրիկատները և վերամշակված մսամթերքը:

Վերոնշյալ բոլոր մթերքները պարունակում են մեծ քանակությամբ կոնսերվանտներ, ներկանյութեր, շաքար, ճարպ, աղ: Այս մթերքները պարունակում են նվազագույն քանակությամբ մանրաթել և վիտամիններ:

Մասնագետները պարզել են նաև, որ նման անառողջ սննդի օգտագործումը նվազեցնում է քրոմոսոմների ծայրային հատվածները՝ տելոմերները: Դրանք կարճանում են տարիքի հետ, իսկ ուլտրամշակված սննդի սպառումն արագացնում է այդ գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել