Armlur.am-ը գրում է․

Ես խելոք տանը սթրված եմ, տանից դուրս չեմ գալիս, ու այդպես պետք է յուրաքանչյուրը մտածի։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասան Ռաֆայել Երանոսյանը, անդրադառնալով՝ կորոնավիրուսի տարածմանն ու հիվանդացության դեպքերի կտրուկ աճին։

«Ես մտածում եմ, որ մարդիկ դուրս են գալիս, ոչ թե փողոցում կամ սրճարանում զբոսնելու, այլ դուրս են գալիս, որպեսզի կարողանան աշխատել ապրելու համար։ Ամեն մեկս պետք է մտածենք, նստենք տանը, որպեսզի այս ամեն ինչը շուտ վերջանա, ես եւ իմ բոլոր կոլեգաները նստած ենք տանը, բայց այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս «բեսեդկայում» եւ սրճարանում նստելու համար, ես նրանց պարզապես խորհուրդ կտայի օնլայն ընկերների հետ ժամանակ անցկացնել, օրինակ մենք ընկերներով օնլայն ամեն երեկո խաղում են մաֆիա, «ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» եւ մեր օրերը հագեցնում ենք»,-ասաց նա։

Ռաֆայել Երանոսյանը, խոսելով վիրուսի հաղթահարման եւ իր կանխատեսումների մասին, նշեց, որ ինքը Նոստրադամուսը չէ, որպեսզի կարողանա գուշակել, թե երբ կավարտվի այս քաոսը։

«Ինձ թվում է կավարտվի, երբ մենք կլինենք ավելի կազմակերպված, ինչպես եղավ մեր հարեւան Վրաստանում։ Ես իմ բոլոր լայվերի ժամանակ էլ խնդրում եմ բոլորին կրել դիմակներ, հետեւել բոլոր կանոններին, բայց դե ես Հիսուս Քրիստոսը չեմ, որ ժողովրդին ասեմ` մնացեք տանն ու հիպնոսացնեմ, որ մնան տանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել