Ազգային ժողովում մի քաղաքական տհաս կա, որ պատգամավոր դարձավ հարևանի դռան վրա օճառ դնելու շնորհիվ: Իր և իր ընտանիքի արժեհամակարգն այնպիսին է, որ իրենց համար նորմալ են համակեցության նման կանոնները, երբ կարելի է հարևանին քաղաքական տարաձայնություն հայտնել նրա օջախի դուռը մխտռելով, նրա երեխաներին հոգեկան ցավ պատճառելով: Եվ այդ պերսոնաժը խոսում է «կորոնավիրուսային պատերազմի» մեջ հայտնված հայրենիքի դեմ «խրամատներ» փորողներից և, ընդհանրապես, ներկայիս անփառունակ կառավարչախմբին քննադատողներից: Բնականաբար, չի մոռանում «երեսով տալ», որ իր շեֆը 2016-ի ապրիլյանին կամավորական ջոկատով մեկնել էր Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու:

Անպիտան իշխանությանը քննադատողներ, պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասել: Մեր «դեմը դնում են», որ ժողվարչապետը 2016-ի մայիսին մեկնել էր Արցախ՝ խորը թիկունքում մասնակցելու Ապրիլյան պատերազմին: Այո՛, այո՛, պարոն Փաշինյանը 2016-ի մայիսին կամավոր մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ ապրիլի 1-4-ը տեղի ունեցած ինտենսիվ մարտական գործողություններին: Ուստի, ըստ մտավոր հետամնացի, բոլորդ լռեք, մի քննադատեք, թողեք, թող կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը շռնդալից կերպով տապալեն ու մարդկանց գլուխներն ուտեն: Մի խոսեք, մի քննադատեք, թողեք՝ ժողվարչապետն իր ընտանիքով մի երկու կոպեկ փող աշխատի, հանգիստ պայմաններում ծխախոտի կանտրաբանդան առաջ տանի, նոր մաֆիոզ սխեմաներ գործարկի ու Հայաստանի Հանրապետությանը աշխարհով մեկ խայտառակի: Մի խոսեք, մի քննադատեք, թողեք, թող մարդիկ հանգիստ պայմաններում պետական բյուջեն լափեն, միևնույն ժամանակ փուլային տարբերակով ազատագրված շրջանները հանձնեն: Մի խոսեք, մի քննադատեք, Աստված գիտի, թե որ երկրի հատուկ ծառայությունների գործակալ մտավոր հետամնացներին թողեք, թող հանգիստ վեր ընկնեն տեղներն ու իրենց պարգևավճարները որոճան, ախորժակներին քացախ մի եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել