Այն, ինչ կատարվում է այս օրերին Կապանում, Քաջարանում և, առհասարակ, Սյունիքի մարզում, առաջացնում է ոչ միայն լրջագույն լարվածություն հասարակության մեջ (սա՝ շատ մեղմ ասած), այլ նաև պահանջում է անհապաղ մի շարք հարցերի պատասխաններ․

1. Ենթարկվե՞լ են արդյոք ծեծի և խոշտանգումների երեք ձերբակալված երիտասարդները, և եթե այո, ապա ՀՍՏԱԿ ո՞ւմ կողմից և ո՞ր պաշտոնյայի հրահանգով։

2. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ձերբակալությունները և հետագա քննչական գործողություններն իրականացվեցին կոշտ և անհամաչափ ուժ օգտագործելով (ըստ մամուլում զետեղված տեղեկություների):

3. Եվ ի վերջո, ինչո՞ւ մինչև ուշ երեկո իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք այդպես էլ հստակ և հասկանալի կերպով չբացատրեց, թե ինչո՞վ են պայմանավորված իրավապահների կոշտ գործողություները։

Մի բան կարող եմ ասել․ ախր իշխանությունը պետք է կույր և խուլ լինի, որ չհասկանա շատ պարզ գաղափար՝ արդեն երկար ժամանակ է, ինչ մարդիկ, երկրում տիրող ծանր իրավիճակից լուրջ նեղված, նյարդայնացած են և իշխանություների յուրաքանչյուր ինքնավստահ և «բռի» ուժային գործողությունները (կապ չունի, թե ինչ ամպագոռգոռ «լոզունգների» ներքո իրենք իրականացվեն) կարող են հանգեցնել շատ վատ հետևանքների»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել