Օրենքի, իրավունքի, իրավաբանության ու բարոյականության հետ ոչ մի կապ չունեցող գործով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վճիռ կայացրած դատավոր Արտուշ Գաբրիելյանին Նիկոլ Փաշինյանը վարձահատույց է լինում: Մոտ օրերս դատավոր Գաբրիելյանին պաշտոնի բարձրացում է սպասվում: Ըստ հավաստի տեղեկությունների՝ նա կնշանակվի Արմավիրի մարզի դատարանի նախագահ: Մնաց՝ աշխարհագրական նրբությունները հասկանանք, որովհետև ինչ-որ բան ինձ հուշում է, որ Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին դատելու է հենց Արտուշ Գաբրիելյանը: Չնայած, ի՞նչ կապ ունի աշխարհագրությունը: Դատարանը դատարան է՝ Երևանում լինի, թե Արմավիրում կամ, ասենք, Իջևանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել