Երիկամները մաքրելը շատ կարևոր պրոցեդուրա է ամբողջ օրգանիզմի առողջության համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդական բժշկության երեք որակյալ ու ժամանակով փորձված բաղադրատոմս, որոնք կարելի է պատրաստել տնային պայմաններում։

Այս եփուկները պատրաստելու համար մեծ գումարներ ու շատ ժամանակ հարկավոր չեն։

Հարկ է նշել, որ այս բաղադրատոմսերով պատրաստված եփուկները պարունակում են միայն բնական բաղադրիչներ, ինչի շնորհիվ դրանք կարող են պարբերաբար օգտագործվել առանց կողմնակի բարդություններ առաջացնելու։

1-ին բաղադրատոմս

Այս եփուկի համար անհրաժեշտ է պատրաստել հինգական ճաշի գդալ երկտուն եղինջի (Крапива двудомная) տերևների, եգիպտացորենի թելիկների, անանուխի և հապալասի (брусника) տերևների խառնուրդ, այնուհետև ստացված խառնուրդի մեկ ճաշի գդալին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, փաթաթել տարան սրբիչով ու թրմել 5 րոպե։ Թրմելուց հետո հարկավոր է դնել թուրմը տաք գոլորշու վրա և եփել 10 րոպե՝ առանց կափարիչը հանելու։ Պատրաստի թուրմը քամել և ընդունել օրական 3-4 անգամ՝ ուտելուց մեկ ժամ առաջ, 1/3 բաժակ։ Բուժման կուրսի տևողությունն է 2 ամիս։

2-րդ բաղադրատոմս

Ապակյա տարայի մեջ հավասար չափաբաժիններով խառնել եղերդակի (цикорий) արմատը, մորու թարմ տերևներն ու մելիսան և ավելացնել խառնուրդին մի փոքր քիմիոն (15:1 հարաբերակցությամբ)։ Ստացված խոռնուրդի մեկ ճաշի գդալը շոգեհարել մեկ բաժակ ջրով, այնուհետև մոտ 15 րոպե դնել տաք գոլորշու վրա։ Եփուկը քամել, ավելացնել կես թեյի գդալ կիտրոնի կեղևի քերուկ և կում-կում խմել տաք վիճակում։ Եփուկն ընդունել օրական երեք անգամ ուտելուց մեկ ժամ առաջ։ Բուժման կուրսը տևում է մոտ 2 ամիս։

3-րդ բաղադրատոմս

Երիկամները մաքրելու համար կարելի է նաև օգտագործել հետևյալ բաղադրատոմսը․ անհրաժեշտ է խառնել երկուական ճաշի գդալ խատուտիկի արմատը (սրճաղացով մանրացված), կեչու բողբոջներն ու գիհիի (можжевельник) հատապտուղները, ստացված խառնուրդին ավելացնել երկու լիտր եռման ջուր, այնուհետև 30-40 րոպե եփել թուրմը թույլ կրակի վրա։ Պատրաստի թուրմը քամել և օգտագործել օրական 3 անգամ՝ ուտելուց 40 րոպե առաջ, կես բաժակ։ Բուժման կուրսը տևում է 1-2 ամիս, որից հետո անպայման հարկավոր է անել երկու շաբաթ տևողությամբ դադար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել