Փաստորեն, դրսում 5 հոգուց ավել խմբով հավաքվել չի կարելի։ Բայց, օրինակ, մոլերը, որոնք արդեն բաց են, վտանգավոր չեն։ Կենտրոնացված օդափոխություն ունեցող այս տարածքներում միաժամանակ հավաքվում են ավելի քան հազար քաղաքացիներ։ Եվ սա, փաստորեն, վտանգավոր չէ։

Չգիտեմ էլ՝ կարո՞ղ է ձեզ մոտ մանկական երազանք է մարդկանց բերման ենթարկելը, թե՞ իշխանությունը կորցնելու պաթոլոգիկ վախ։ Զավեշտը դրանում է, որ իշխանությունը դուք վաղուց եք կորցրել, ուղղակի դեռ համառորեն չեք ուզում դա ընդունել։

Ժամանակն է ետ կանգնել երկիրը քանդելու ձեր բազմաթիվ քայլերից, որոն, բառիս բուն իմաստով, վտանգ են ներկայացնում ազգաբնակչության առողջությանը և հեռանալ։
Պատմական այս շրջանը ավարտված է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել