Ժամանակակից պատերազմների արդեն դասական դարձող հիբրիդային բնույթը մեկ անգամ ևս ապացուցվեց Իրան-Իսրայել վերջին կիբեր-հակամարտությամբ։

Եթե իրանցիները կարողացան ապրիլին կազմակերպված հուժկու կիբեր-հարձակմամբ խոցել Իսրայելի համար կենսական նշանակություն ունեցող ջրամատակարարման համակարգերը և առաջացնել լուրջ դժվարություններ, ապա մայիսին իսրայելական հարվածը ուղղված էր Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստին, ինչի արդյունքում խափանումներ եղան դրա աշխատանքում։

Այս համատեքստում Հայաստանում պետք է լրջագույն ուշադրություն դարձվի ժամանակակից պատերազմների կիբեր-բաղադրիչին՝ հաշվի առնելով այն պարզագույն ճշմարտությունը, որ մենք արևելքից և արևմուտքից շրջափակված ենք, ըստ էության, թշնամական պետություններով։

Ընդ որում, Հայաստանը պետք է իրականացնի ոչ միայն պաշտպանողական միջոցառումներ, այլ նաև պատրաստ լինի ցանկացած պահի կիբեր-հարձակմամբ խոցելու հակառակորդների կենսական նշանակության համակարգերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել