News.am-ը գրում է․

ՀՀ Վարչապետի ֆեյսբուքյան էջում 2020 թ․ հունվարի 25-ին հրապարակվել էր մի կնոջ դիմում, թե` շուրջ 20 տարի Կանադայում բնակվելուց հետո, 2019 թվականի հուլիսին վերադարձել է Հայաստան եւ ՀՀ քաղաքացիություն ու անձնագիր ստանալու համար դիմել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, ինչպես եւ այլ գերատեսչություններ, սակայն պատկան մարմինների ծառայողների մասնագիտական ցածր որակի արդյունքում գործընթացը տեւել է շուրջ հինգ ամիս, նաեւ իր նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք։

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը հայտնում է, որ այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն: Պարզվել է, որ կինը 2019թ. հուլիսի 30-ին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության անձնագրային բաժին` ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու խնդրով: Քանի որ կինը Կանադայում փոխել էր ազգանունը, ուստի նա ուղղորդվել է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Կենտրոնի եւ Նորք-Մարաշի տարածքային բաժին՝ ազգանվան փոփոխության վերաբերյալ ակտ ստանալու համար։

ՔԿԱԳ մարմնի կողմից տրամադրված ամուսնության ակտի հիման վրա նույն թվականի հոկտեմբերի 24-ին կինը դիմել է ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունք եւ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին, այսինքն՝ ԱՎՎ դիմելուց շուրջ երեք ամիս անց ձեւակերպվել է ՀՀ քաղաքացու անձնագիրը, որը ստացել է 2019 թվականի նոյեմբերի 14-ին:

Միաժամանակ պարզվել է, որ ոստիկանության ԱՎՎ քաղաքացիության բաժնի պետը կնոջն անձնագրային բաժին ուղղորդելիս դրսեւորել է քաղաքացիական ծառայողին ոչ հարիր վարքագիծ, սպասարկել է անքաղաքավարի ու բարեվարքության նորմերի խախտումներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել