Երեկ հինգ ժամ անբովանդակ ճամարտակելու միակ պատճառը «Արցախի ընտրյալ իշխանություններ» արտահայտության մի քանի անգամ կրկնությունն էր, ինչն արվեց դասը տանը դասն անգիր սովորած և ուսուցչի մոտ լավ տպավորություն թողնելու թույլ աշակերտի էնտուզիազմով։

Այս արտահայտության հասցեատերերը Հայաստանում և Արցախում չէին։ Այն ուղղված էր իշխանափոխության պատվիրատուներին և նպատակ ուներ ցույց տալ ստանձնած պարտավորությունների կատարման իր հանձնառությունը։

Փոխարենը Փաշինյանն աղերսում էր տալ իրեն հնարավորություն ավարտին հասցնել պետության զավթման իր ծրագիրը, այն է Սահմանադրական դատարանի իշխանության յուրացումը, և հետաձգել Ադրբեջանի սպասվող ագրեսիան Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

Ադրբեջանն առայժմ համբերատար սպասում է Փաշինյանի հրապարակային համաձայնությանը Արցախյան հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու համար, սակայն սա երկար չի կարող տևել. ինչ որ պահի Փաշինյանից կպահանջեն անվարձահատույց լինել իրեն իշխանություն հանձնելու համար և կատարել ստանձնած պարտավորություններից բխող կոնկրետ գործողություններ։

Տեղապտույտների (կռուտիտ) ու մանիպուլյացիաների շրջանագիծը նեղանում է, իսկ օղակը սեղմվում։

Մոտենում է իրականության հետ առերեսման պահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել