Ես անկեղծորեն դեռ չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է ընկած արցախյան հիմնախնդրի այսօրվա բանակցությունների և խորհրդակցությունների հիմքում:
Կոնկրետ ի՞նչը, ի՞նչ թեզեր են քննարկվում, ինչի՞ մասին են խոսում բանակցողները:
Տեսեք, ադրբեջանական կողմը հստակ և հասկանալի ասում է, որ չի տեսնում հարցի լուծման այլ ճանապարհ,բացի Արցախի փաստացի օկուպացիան + կատաղի հակահայկական հիստերիան:
Ադրբեջանցիների հետ ամեն ինչ պարզ է.
քոչվոր բարբարոսները ծայրաստիճան հստակ են և մեկ անգամ չէ, որ իրենց գործողություններով ապացուցել են և ապացուցում են, որ իրենք չեն տեսնում արցախյան հիմնահարցի լուծումը քաղաքակիրթ ձևով:
Ի՞նչ է ասում հայկական կողմը:
1. Ռազմական լուծում չկա՞ ... սա ծիծաղելի է, եթե տեղյակ չեք ադրբեջանական կողմը համաձայն չէ ձեզ հետ և անընդհատ պնդում է հակառակը:
2. Հայկական կողմը հենվում է այն որոշման ձևաչափի վրա, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ կրկին շտապեմ հիասթափեցնել. չկա և չի կարող լինել այնպիսի լուծում, որը ընդունելի է ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար, քանի որ ադրբեջանական կողմը հարցի լուծումը տեսնում է միայն հայաթափված Արցախով: Կարծում եմ, որ բոլորը վաղուց այդ մասին տեղյակ են:
Կրկնում եմ հայկական կողմի համար միակ ընդունելի բանաձևը. Հայ ժողովուրդը ԱՐԴԵՆ լուծել է արցախյան հարցը, պարզապես հիշեցնեմ, որ երկար ժամանակ է, ինչ Արցախի Հանրապետությունը գույություն ունի որպես լիարժեք կայացած պետություն: Հուսով եմ` ոչ ոք չի վիճի սրա հետ:
Այնուամենայնիվ...հարցը լուծելու միակ արդարացի ճանապարհն է ` Արցախի Հանրապետության դե յուրե միջազգային իրավական ճանաչումը: Սա պետք է լինի բանակցությունների, սխեմաների և ձևավորվող ցանկացած բանակցությունների հիմքում:
Միայն միջազգային ճանաչումից հետո Արցախը կարող է բանակցել որևէ մեկի հետ ցանկացած վիճահարույց հարցի շուրջ: Խնդիրների լուծման հաջորդականության խախտումը մեզ կդնի շատ ծանր վիճակում: Սա է տրամաբանական և արդար լուծումը, մնացած առաջարկները պարզապես անհասկանալի և ռիսկային սխեմաներ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել